Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանը մեռած հոգիներով ընտրացուցակների մասին (Տեսանյութ)

Ապրիլ 02,2012 22:16

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ընտրացուցակները մի քանի հարյուր հազար մարդով ուռճացված են, եւ ցուցակներում ոչ միայն դպրոցահասակներ, այլեւ մեռած հոգիներ կան:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ Aravot.am-ին ասաց, որ նման փաստեր իրենք չեն ստացել ու հորդորեց ՝ եթե կան այդպիսի փաստեր, ապա ոչ թե դրա մասին հայտարարություններ պետք է անել, այլ բոլոր փաստարկներն ու հիմքերը հարկավոր է պահ առաջ ներկայացնել լիազոր  մարմնին, որն էլ  պարտավոր է  անհրաժեշտ շտկումներն անել.«Եթե նման փաստեր տիրապետողը ցանկանում է այդ ցուցակները ճշգրտվեն, ապա պահ առաջ պետք է այդ փաստերը ոչ թե պահեր, այլ ներկայացներ այն մարմնին, որը պարտավոր էր կատարեր այդ փոփոխությունները»:   

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30