Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գրիչը չի կարդա ձեր գրպանը եւ չի հղիացնի ձեզ». Փաստերի լեզվով

Ապրիլ 03,2012 22:00

Աշխարհի ամենահին ու աշխատող հեռուստացույցը 76 տարեկան է: Արտադրվել է 1936թ.-ին ու գնվել 100 ֆունտով: Այսօր հեռուստացույցի գինը կազմում է 5000 ֆունտ:

Ամենահին լամպը վառվում է արդեն 111 տարի: Այն անգամ ունի իր ֆան կլուբն ու իր անհատական կայքէջը: Գտնվում է Կալիֆորնիա նահանգի Լիվերմորե հրշեջ ծառայության տեղամասում: Երկարակյաց լամպը այս 111 տարվա ընթացքում անջատվել է ընդամենը մեկ շաբաթ:

1884թ. Փրանսիայում արտադրված De Dion-Bouton ընկերության մեքենան, մինչեւ այսօր դեռ ունակ է ճանապարհորդելու: 2011թ.  լեգենդ մեքենան վաճառվեց Մասաչուսեթսում անցկացված աուկցոնի ժամանակ` 4,6մլն. դոլարով:

Ճապոնական Օսակե քաղաքում կա 16 հարկանի մի շենք, որի միջով անցնում է ավտոճանապարհ: 1989թ. Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց այդ նախագծին ու նույն տարում էլ Gate Tower Building ընկերությունը սկսեց կառուցել ճանապարհը` իր գրասենյակի միջով: Վերելակը 4-րդ հարկից միանգամից բարձրանում է 8-րդ հարկ: Նպատակներից մեկն էր նաեւ թեթեւացնել քաղաքի երթեւեկությունը: Հաղորդում է bibo.kz-ը:

Ինչպես հայտնում է diary.ru կայքը` աշխարհի ամենափոքրիկ մայրիկը`պերուացի Լինա Մեդինան, իր առաջնեկին ունեցել է ընդամենը 5 տարեկանում` 1939թ.,  իսկ արդեն նրա երկրորդ բալիկը լույս աշխարհ է եկել 33 տարի անց:

Տեսախցիկը կիմանա ամեն ինչ Ձեր մասին: Համակարգը, ծրագրավորված ճապոնական Hitachi ընկերության մասնագետների կողմից, թույլ է տալիս նկարելով ընդհամենը մի քանի վայրկյան` անմիջապես հասկանալ ու տարբերակել տվյալ մարդու արտաքինը 36 միլիոն մարդկանցից: Հայտնում է Digital Trends..com-ը:

Տարեկան տեղի է ունենում մոտ 100 օն-լաին ինքնասպանություն:
1 տարի առաջ Բանկոգում մի աղջիկ ինքնասպանություն գործեց չաթի ժամանակ: Վիճելով ընկերոջ հետ` տեսախցիկը պահել էր իր վրա ու կախվել: Նման մի դեպք էլ պատահեց 2010թ.-ի նոյեմբերի 7-ին: Ճապոնացի մի տղա, շփվելով իր ընկերների հետ  Userteam-ի ֆորումում, հայտարարել էր, որ ուզում է ինքնասպան լինել, ու մինչ ընկերնը կորոշեին` «բլեֆ է», թե ոչ, երիտասադը կախվել էր բոլորի աչքի դիմաց: newsland.ru-ի տեղեկացմամբ` տարեկան մոտ 100 նմանատիպ ինքնասպանություններ են լինում ու նրանց տարիքը հիմնականում լինում է 25-ից ցածր:

Փոխելով ինքնասպանության տխուր թեման` կցականայի խոսել delavtopku.net-ում տեղ գտած մի տեղեկության մասին. երբ թանգարժեք գրիչներ արտադրող Parker Pen ընկերության նշանաբանը`«Այս գրիչը չի հոսի ձեր գրպանում ու չի դնի ձեզ անհարմար դրության մեջ» թարգմանվեց իսպաներենով մեքսիկական շուկա մտնելու համար, միանգամից արժանացավ մեքսիկացիների դժգոհությանը, քանի որ նրանք լոզունգը կարդում էին այպես «Այս գրիչը չի կկարդա ձեր գրպանը եւ չի հղիացնի ձեզ»: 

Աշխարհի ամենափոքր ռեստորանը գտնվում է իտալական Վակոնե քաղաքում եւ կոչվում է «Սոլո երկուսի համար» : Այնտեղ սեղան պատվիրելու համար ստիպված կլինեք սպասել մինչեւ 6 ամիս, քանի որ պատվերները բավական շատ են իսկ ռեստորոնում, կա ընդամենը մեկ սեղան: Հղումը` soloperdue.it.:


Պատրաստեց` Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30