Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի պաշտոնական գործընկեր Orange-ը հայտարարում է Sony Mobile Communications ընկերության հետ բջջային հեռախոսների մատակարարման վերաբերյալ իր գլոբալ գործընկերության մասին

Ապրիլ 04,2012 23:41

Մինչ ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի մեկնարկը մնացել է համարյա 60 օր: Այսօր Orange-ը հայտարարեց Sony Mobile Communications ընկերության հետ բջջային հեռախոսների մատակարարման վերաբերյալ գործընկերության պայմանագրի ստորագրման մասին ` այսպիսով հնարավորություն ընձեռելով ֆուտբոլասեր հանրությանը վայելելու այս կարևորագույն համաեվրոպական ֆուտբոլային տոնը, ինչպես նախկինում երբևէ:

ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի պաշտոնական գործընկեր Orange-ը Sony Mobile Communications ընկերության հետ գործընկերության շրջանակներում նպատակ ունի ողջ Եվրոպայի ֆուտբոլասեր հանրության համար այս ֆուտբոլային իրադարձությունը կյանքի կոչել մի շարք առցանց մրցարշավերի, ինչպես նաև խանութներում և այլուր իրականացվող բազմազան միջոցառումների միջոցով` բազմաթիվ նոր հնարավորություններ տալով ֆուտբոլասերներին շահելու առաջնությանը ներկա գտնվելու տոմսեր, Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ և այլ խոշոր մրցանակներ:

Նշված համագործակցության շրջանակներում կիրառելի մեխանիզմները, որոնք տարբեր երկրներում կարող են տարբեր լինել, ներառում են մի շարք մրցույթներ, որոնց կարող են մասնակցել բոլորը` անկախ այն բանից` Orange-ի բաժանորդ են, թե ոչ, Orange-ի աշխարհագրության 11 եվրոպական երկրներում: Orange Ոսկե Գոլի շնորհիվ, որը կմեկնարկի մայիս ամսից սկսած, ֆուտբլասերները կարող են իրենց ֆուտբոլային գիտելիքներով մրցել Orange-ի կողմից Facebook սոցիալական ցանցում անցկացվելիք խաղ-մրցույթին և ձեռք բերել ֆուտբոլային առաջնության եզրափակչին ներկա գտնվելու բացառիկ փաթեթներ, Sony Playstation ապրանքներ և Sony Ericsson Xperia սմարթֆոններ:

«Sony Mobile Communications ընկերության հետ համագործակցության շրջանակներում մենք կկարողանանք մեր բաժանորդներին և ֆուտբոլասեր հանրությանը ողջ Եվրոպայում առաջարկել ավելի լայն հնարավորություններ ձեռք բերելու տոմսեր և այնպիսի հրաշալի մրցանակներ, ինչպիսիք Xperia S և Live Walkman սմարթֆոններն են», ասաց Orange-ի Մուլտիմեդիայի և բջջային հեռախոսների շուկայավարման գծով փոխնախագահ Իվ Մետրը: – Orange-ում մեր նպատակն է աջակցել մեր բաժանորդների ֆուտբոլային խանդավառությանը և գործընկերությունների միջոցով, ինչպիսին Sony Mobile Communications ընկերության հետ մեր ներկայիս համագործակցությունն է, մենք ՈՒԵՖԱ EURO 2012tm-ը կյանքի կկոչենք բոլոր ֆուտբոլասերների համար` օգնելով նրանց իրենց խանդավառությամբ կիսվել ընկերների և ընտանիքի անդամների հետ տանը թե մարզադաշտում:”

«Orange-ի հետ այս գործընկերությունը թույլ է տալիս, օգտվելով երկու խոշորագույն բրենդների միատեղման արդյունքում ընձեռվող հնարավորություններից, ներկայացնել մեր սմարթֆոնները Orange-ի բաժանորդների լայն շրջանակներին` այդպիսով հնարավարություն ունենալով ընդլայնել մեր իսկ հաճախորդային բազան: Այս ամռանը կայանալիք ՈՒԵՖԱ EURO 2012tm-ը, հիրավի, խոշորագույն սպորտային իրադարձություն է լինելու, որի ընթացքում ինչպես Orange-ի, այնպես էլ Sony Mobiles-ի հաճախորդները ձեռք կբերեն ավելի հարուստ փորձառնություն և կվայելեն ֆուտբոլային տոնը Sony հեռախոսների միջոցով», հայտարարեց Sony Mobile Communications ընկերությունում Orange-ի հետ գործընկերության մասով տնօրեն, փոխնախագահ Պիտեր Պիրլը:

Orange-ը հպարտ է ՈՒԵՖԱ EURO 2012™-ի պաշտոնական գործընկերը լինելու համար: ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈւԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը:

ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012™-ը Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:

Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է Orange Ֆուտբոլասերների Գավաթը (www.supporterscup.orange.com) – այժմ ֆուտբոլասերները անհատական և թիմային պայքարի միջոցով կարող են մրցանակներ շահել, այդ թվում` VIP ավտոբուսներով մեկնում Վարշավա և Կիև, ինչպես նաև Xperia S սմարթֆոններ: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները Orange-ի աշխարհագրության 11 եվրոպական երկրներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30