Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդայիների այգում հայտնաբերվել է տղամարդու դի (ֆոտոշարք)

Ապրիլ 04,2012 23:44

Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.50-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի սկզբնամասին հարակից Ֆիդայինների այգում կա մահացած անձ:

Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Կամո Կիրակոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի հանձնարարականով, ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու մահացածի ինքնությունը:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30