Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին

Ապրիլ 07,2012 17:01

Ա. Շահգելդյան

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես Aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի դիմաց, «Նիսսան Արմադա» մակինիշի  55 NO 055 համարանիշի ավտոմքենայի վարորդը բախվել է «Դևո Նիքա» մակնիշի  Լ 1673 համարանիշի ավտոմեքնային:
Բախումից հետո «Նիսսան Արմադա»-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին և հեռացել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի է դարձել, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի հետ համատեղ պարզել են, որ «Նիսսան Արմադա»-ն վարել է Երևանի բնակիչ 39-ամյա բնակիչ Արմեն Շահգելդյանը, իսկ տաքսու վարորդը եղել է Կոտայքի  մարզի բնակիչ Լևոն Կարապետյանը, ում ոստիկանությունը դատաբժշկի ուղեգիր է տվել:
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Արաբկիրի բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Շահգելդյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Ա. Շահգելդյանը հանրությանը ավելի շատ հայտնի է որպես «Միկա» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30