Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Գլենդել հիլզը» կշարժվի գյումրեցի անօթևանների ճաշակով

Ապրիլ 07,2012 19:15


Գյումրու Մուշ 2 և Անի թաղամասերի նորակառույց բնակարաններն այսուհետ  կհարդարվեն   տանտերերի ճաշակով: Այսօր լրագրողներին այս նորամուծության մասին տեղեկացրեց Գյումրիում ու Ախուրյանում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել հիլզ» ՓԲԸ Շիրակի մարզի կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը: Նա խոսելով Ախուրյանի և Գյումրու  բնակարանաշինության ընթացքի մասին,  ասաց. «Ախուրյանում շինարարությունը երկաթբետոնյա կառուցման փուլում է գտնվում, կառուցվում են թվով 3 բնակելի շենքեր` ընդհանուր 104 բնակարանով, շինարարությունը կավարտվի  2013 թվականի առաջին եռամսյակում: Իսկ Գյումրիում` Մուշ և Անի թաղամասերում,  մեկնարկել է  ներքին հարդարման փուլը ու իրականացվում են  արտաքին բարեկարգման աշխատանքներ: Բազմաթիվ շահառուների դիմումների հիման վրա և նախագահի հանձնարարականով շահառուներին  հնարավորություն է ընձեռվում կատարել ներքին հարդարման գույների ընտրություն»: Լրագրողների այն ճշտող հարցին, թե վիճակահանություն ու բնակբաշխում դեռ չկատարված,  շահառուն ինչպե՞ս իմանա, ո՞րն է իր բնակարանը, որ մի հատ էլ գույներ ընտրի՝ շինկազմակերպության ներկայացուցիչը պարզաբանեց. «Մենք բնակբաշխմամբ չենք զբաղվում, բայց կան շահառուներ, որոնք տեղյակ են, որն է իրենց բնակարանը, խոսքս նրանց մասին է»: Լրագրողները նույն հարցը ուղղեցին նաև քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանին, նրանից հետաքրքրվելով` եթե յուրաքանչյուր տանտեր իր ճաշակը թելադրի «Գլենդել Հիլզին», իր բնակարանի համար հարդարման գույներն ինքն  ընտրի, սա արդյոք պատճառ չի՞ դառնա շինարարության ավարտի  ու բնակբաշխման ձգձգման համար: «Ոչ, իհարկե ոչ,  մենք վիճակահանություն կանցկացնենք, բնակիչը կիմանա որ շենքի որ բնակարանն է  իրեն հատկացվում, դրանից հետո նա կարող է  գալ և շինարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, իր  նախընտրած գույներով բնակարանը կհարդարեն»:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ  90 տոկոսով ավարտված են  Գյումրու Մուշ 2 թաղամասի շինաշխատանքները: Հիշեցնենք, որ Գյումրիում պետական ֆինանսավորմամբ այս պահին կառուցվում է 1756 բնակարան, իսկ բնակարանաշինության առաջին փուլով արդեն իսկ շահագործման է հանձնվել  1056   բնակարան:

Իսկ թե  վերջնականապես երբ  կավարտվի այս թաղամասի շինարարությունը, նախարարը տեղեկացրեց` 2013 թվականի վերջերին: Ըստ Վարդան Վարդանյանի, իրենք կգերադասեն բնակարանները հանձնել մի քիչ ուշացումով, սակայն`  որակով: «Իհարկե դրա համար շինարարական  կազմակերպությունները կկրեն համապատասխան ֆինանսական տույժեր», -ակնարկեց ԲՀԿ-ական   նախարարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30