Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոպանների օգնությամբ գետից դուրս բերեցին տղամարդու դի (ֆոտոշարք)

Ապրիլ 07,2012 21:24

Այսօր ապրիլի՝ 7-ին Ոստիկանության Վանաձորի բաժին կեսօրին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ կա։

Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը՝ դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, Գուգարքի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ։

Ոստիկանների կանչով ժամանեցին Լոռու մարզի փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ճոպանների օգնությամբ գետից դուրս բերեցին տղամարդու դին։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակը գետում հայտնվել է մեկ–երկու օր առաջ, իսկ  մահացած տղամարդը կլինի 40-45 տարեկան։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու գետից դուրս բերված մահացած տղամարդու ինքնությունը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30