Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը՝ Շամշյանի ֆոտոյի մասին. «Թող հանգստանան, տուգանքը վճարված է նույն օրը»

Ապրիլ 09,2012 20:32

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել իր վարորդի կողմից երթեւեկության կանոնները խախտելու դեպքը, որը արձանագրել էր Գագիկ Շամշյանը: Այն քննարկման առարկա դարձավ ԶԼՄ-ներում եւ սոցկայքերում: Վահան Հովհաննիսյանի խոսքերով՝ «Քանի որ ԶԼՄ-ները բանուգործ չունեն ու այս երկրում ամենամեծ խախտումները կատարում է իմ վարորդը, թալան, այլանդակություն, նման բաներ դուք չեք կարողանում ֆիքսել, ֆիքսում եք իմ վարորդի երթեւեկության խախտումները, ապա ես կարող եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետեւ անմիջապես ինքը գնացել եւ վճարել է  տուգանքը: Դրանով երեւի հարցը փակված է, չէ՞, թե՞ դուք ուզում էիք, որ իրեն ձերբակալեին»:

Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ իր վարորդի այդ դեպքն արձանագրելն ու դրանից աղմուկ բարձրացնելը նախընտրական շրջանի հետ է կապված. «Իհարկե, ես կարծում եմ, որ դա նախընտրական այս շրջանում օգտագործվում է, բայց թող օգտագործվի: Եթե այնքան  սնանկ է  ուրիշների քարոզչությունը, որ կարող են ինձ վերագրել միայն իմ վարորդի սխալ քշելը, ապա թող հանգստանան, տուգանքը վճարված է նույն օրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30