Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծում է Սերժ Սարգսյանի հետ մտերմիկ զրույցը

Ապրիլ 10,2012 22:12

Այսօր ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավին օհանավանցիների եւ Ուշիի բնակիչների հետ  հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց, թե ինչ է խոսել Սերժ Սարգսյանը՝ իր հետ մտերմիկ զրույցներից մեկի ժամանակ. «Տարիներ առաջ, երբ ասեցի՝ բայց ժողովորդը գնում է, անհանգստացած էի… թող գնան, ասում է՝ մեզ մի  2 միլիոնն էլ հերիք է: Բերին հասցրին հիմա 2 միլիոնի: Վաղը, մյուս օրը ի՞նչ է լինելու»:

Օհանավանցիներին Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ իրենցից սպասելիքներ չունեն. «Իմ ընկերներին որ նայեք, բոլորը պրոֆեսիոնալ, կայացած մարդիկ են, արդյունաբերության մեջ էլ մեծ հաջողությունների են հասել, գիտության մեջ էլ: Կարծում եք, եթե այս մարդիկ ուզեին՝ չէ՞ին կարող օգտվել այս իշխանության բարիքներից: Կարծում եք այդ մարդկանց առաջարկներ չե՞ն եղել, չե՞ն փորձել գայթակղել, հրավիրել աշխատանքի: Արել են ամեն ինչ, բայց  այդ մարդիկ այդ ամեն ինչը թողել,  մերժել, գնացել-կանգնել են գյուղացիների առաջ, Օպերայի հրապարակում տասնյակ օրեր վրանների տակ են անցկացրել: Հանուն ինչի՞, հանուն իշխանությա՞ն, հանուն ինչ-որ բանի հասնելո՞ւ…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30