Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ թեկնածուին. «Բա էս ձյո՞ւնը ինչի չես հավաքել» (Տեսանյութ)

Ապրիլ 10,2012 22:58

Այսօր Ապարան նախընտրական քարոզչության գնալու ճանապարհին ՀԱԿ-ը գրաֆիկից առաջ էր ընկել, ուստի ճանապարհին մի քանի րոպե կանգնեցին՝ հանգստանալու: Այդ ընթացքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մոտեցավ Ապարանի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը: Նա սկսեց ներկայացնել, թե ինչեր է արել՝ պլակատներ է տեղադրել, սա է հավաքել, նա է հավաքել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատելով, որ Ապարանում դեռ ձյունը չի մաքրվել՝ կատակեց. «Բա էս ձյու՞նը ինչի չես հավաքել»: Ռազմիկ Պետրոսյանն էլ պատասխանեց. «Հլը չեմ ընտրվել, ինչի՞ մաքրեմ, երբ որ ինձ կընտրեն՝ կմաքրեմ»:

Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանը եղել է Ապարանի նախկին քաղաքապետը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել