Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Մետրոպոլիտեն օպերայի հայազգի աստղը

Ապրիլ 11,2012 21:19

Երկարատև հիվանդությունից հետո, ապրիլի 9-ին Չիկագոյում 91 տարեկանում մահացել է ծագումով հայ, հայտնի ամերիկացի երգչուհի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի երբեմնի աստղ Լիլի Չուգասզյանը: Նա երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում եւ նշանավոր նվագախմբերի հետ: Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի: 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը: Լիլի Չուգասզյանը 1960-80-ական թթ. երգել է մասնավորապես Մետրոպոլիտեն  օպերայում եւ Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում: 1967թ. սեպտեմբերին երգչուհին հանդես է եկել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում` կատարելով Փառանձեմի դերերգը` Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30