Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» հանդիպում ունեցավ Կոտայքի մարզի բնակչության հետ

Ապրիլ 12,2012 19:40

Այսօր «Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Եղվարդ, Աբովյան, Գառնի, ուր հանդիպեցին ընտրողների հետ:

Մարդաշատ հանդիպումների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանից բացի ելույթ ունեցան ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը, նախկին արտգործնախարար, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող վերլուծաբան Թեւան Պողոսյանը, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը եւ լրագրող Արաքս  Պողոսյանը:

Հրազդանյան հանդիպման ընթացքում խոսելով ազատ եւ արդար ընտրությունների ապահովման մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորեց համակարգող շտաբի ստեղծումը, ինչպեսեւ դրա գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի տակ մասնակից քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունների առկայության անհրաժեշտությունը: Նա նաեւ նշեց. «Հավատում եմ, որ Կոտայքը, ողջ Հայաստանը հայ ժողովրդի, քաղաքացու սեփականությունն է»:

Իսկ Նոր Հաճնում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եթե մենք մեր ուժերին ապավինենք, չսպասենք փրկարարներին եւ փրկիչներին, ապա այս ողորմությունը կմնա անցյալի գրկում»:

«Ժառանության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30