Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Ես գուշակ չեմ»

Ապրիլ 12,2012 21:13

Aravot.am-ը հայտնի գործարար, թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով Մալաթիա-Սեբաստիա համայնքում խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն որքա՞ն ձայն կհավաքի, տարբեր բնակավայրերում տեղի հեղինակությունները տարբեր թվեր են հրապարակում, ինքը որքա՞ն ձայն է խոստացել: Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում մենք նորմալ ձայն կտանք ՀՀԿ-ի համար, բայց ես գուշակ չեմ, որ կոնկրետ տոկոս ասեմ»: Ի՞նչ է ենթադրում «նորմալ» ասվածը, Ալեքսանյանը պարզաբանեց. «Մեծամասնություն ունենալու է»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գիտե, որ մեծամասնություն է ունենալու, Ալեքսանյանը հակադարձեց. «Ես ժողովրդի հետ շփվելով գիտեմ, որ ժողովուրդը մեծամասամբ ձայնը տալու է Հանրապետական կուսակցությանը»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ երեկ Արմավիրում Առաքել Մովսիսյանը  (Շմայս) հայտարարեց, թե հրահանգ ունեն նորմալ եւ արդար ընտրություններ անցկացնելու, Ալեքսանյանը վրա բերեց. «Առաքել Մովսիսյանը ճիշտ է ասել, ես էլ եմ ասում, որ պետք է նորմալ ընտրություններ անենք»: Մովսիսյանն ասաց, որ նման հրահանգ նախագահից ունեն: «Այդ ժողովի ժամանակ, որ նախագահն ասել է, ես էլ եմ եղել»,- հավելեց Ալեքսանյանը:

Նախագահ Սարգսյանը համայքի բնակիչների հետ հանդիպումից հետո մոտ 40 րոպե անցկացրեց ՀՀԿ ենթաշտաբում: Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ այդքան երկար ի՞նչ էին խոսում: «Համայնքի հետ կապված հարցեր կային, քննարկում էինք»,- ասաց մեր զրուցակիցը՝ մանրամասներին չցանկանալով անդրադառնալ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30