Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանել են Գյումրու քաղաքապետի փեսային (ֆոտոշարք)

Ապրիլ 12,2012 21:41

Մեր տեղեկություններով, այսօր կեսօրին Սև Ղուլ կոչվող ամրոցի մոտ սպանել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա նշանածին:

Ըստ «Առավոտի» աղբյուրների, քաղաքապետը իր միջնեկ դստերը նշանել  էր օրերս, ու փաստացի այս երիտասարդը դեռ չէր հասցրել մտնել փեսայի դերի մեջ: Ի դեպ, մեզ հավաստիացնում են, որ երիտասարդի ծնողները բնակվում են ԱՄՆ-ում: Թե ո՞րն է  եղել նրան կյանքից զրկելու պատճառը, դեռ անհայտ է, սակայն սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին, որը, ըստ մեր ոստիկանական աղբյուրների, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Նշենք, որ Անիի տարածաշրջանի նախկին  ոստիկանապետը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է  գտնվում  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ, երիտասարդ պատգամավորի հայրը` Կամո Գրիգորյանը, նրանց քավորն է: Եթե ի նկատի ունենանք, որ ՀՀԿ-ական քաղաքապետի ու ԲՀԿ-ական պատգամավորի ջրերը մի առվով չեն հոսում,  չի բացառվում, որ սպանությունը կատարված լինի  նաև քաղաքական հողի վրա: Սակայն սա սոսկ Գյումրիում տարածված վարկած է, այս պահին Շիրակի մարզի ոստիկանապետն ու դատախազը դեպքի վայրում են, մանրամասներ կհաղորդենք քիչ հետո, պաշտոնական աղբյուրներից ճշտելուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30