Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանը մոռացե՞լ է, որ ՀՅԴ-ում հետեւից չեն խոսում

Ապրիլ 12,2012 23:03

Այն բանից հետո, երբ «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ապրիլի 11-ին հեռացել էր միջկուսակցական միասնական ընտրական շտաբի նիստից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր. «Շարքերը բյուրեղանում են»:

Ռուբեն Հակոբյանը, որը հիշեցնենք՝ ժամանակին ինքն էլ ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավարն էր՝ «Առավոտին» այս առնչությամբ ասաց. «Ցավում եմ, որ Արմենը 20 տարի լինելով քաղաքականության մեջ, այդպես էլ չհասկացավ քաղաքական գործչի եւ քաղաքական չինովնիկի տարբերությունը, եւ մնաց որպես ընդամենը քաղաքական չինովնիկ: Արմենը երեւի մոռացել է, որ Դաշնակցության մեջ հետեւից չեն խոսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30