Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաս Կոնգրեսի անդամ է՝ վրեժ լուծելու համար ՀՀԿ-ականներն ինձ աշխատանքից ազատեցին»

Ապրիլ 12,2012 23:48

Այսօր Եղվարդում ՀԱԿ-ի հանրահավաքին էր մասնակցում Աբովյանի բնակիչ Տիգրան Բարսեղյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես են իր հետ վարվել Հանրապետականները՝ իմանալով, որ ընտանիքի անդամներից մեկը ՀԱԿ անդամ է. «2008-ի նախագահական ընտրություններում Հանրապետականները բերեցին փող բաժանելու: Ես դպրոցի ուսումնական մասի վարիչն էի, 35 տարվա ստաժով: Նախագահական ընտրություններում փող բաժանողները չէին տվել ժողովրդին, դրել էին իրենց գրպանը, իմացավ մարզպետը, եկան էդ փողերը առան-գնացին: Քանի որ տղաս Կոնգրեսի անդամ է, մեզանից վրեժ լուծելու համար Հանրապետականները ինձ աշխատանքից հեռացրին, գործը տվեցի դատարան, դատարանի 3 ատյանն էլ լսեցին ու վճռեցին հօգուտ ինձ, 750 հազար դրամ դպրոցի բյուջեից անձամբ ստացա: Հետո որ փողը արդեն ստացել էի, վերականգնվեցի աշխատանքի, 1 տարի աշխատեցի, որից հետո սպառնալիքներ, դպրոցի Հանրապետական անդամների կողմից»:

Տիգրան Բարսեղյանը նշեց, որ երբ դիմել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, նա ասել է, թե ինքը տեղյակ չէ իր մարզում նման խնդիրներին. «Բայց ո՞նց կարա տեղյակ չլինի, երբ մարդուն ազատում են աշխատանքից: Հանրապետական կուսակցությանը չեմ վստահում, մարդասպան են իրենք, Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի հեղինակները: Հիմա էլ Սերժը օրենք է նախապատրաստում, որ բանակ մտցնի, մի նոր Եղեռն սարքի»:

Մեր զրուցակցին հարցրեցինք՝ մարզպետը վերեւից նայում, է, նա տեսավ, թե իր մարզից ովքեր են գնացել ՀԱԿ-ի հավաքին, չե՞ք վախենում, որ խնդիրներ կունենաք՝ նա պատասխանեց. «Ինչի՞ց պիտի վախենամ, ոչ մի բան չունեմ կորցնելու: Տղաս ինժեներ-մեխանիկ է, արտագնա աշխատանքի է գնացել, ես էլ թոշակառու մարդ եմ, նստել եմ իմ տունը, անասուն, հող եմ պահում, որ գոյատեւեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30