Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բժիշկ են ձերբակալել

Ապրիլ 13,2012 19:27

Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան ձերբակալել են Գյումրու Ճերմակ հիվանդանոցի վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանին: Վերջինս մեղադրվում է 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու արդյունքում հիվանդի մահվան պատճառ դառնալու մեջ:

Բանն այն է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերի 16-ին խոշոր ավտովթար էր  տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին, որի արդյունքում Հմայակ Մկրտչյանին տեղափոխել են Գյումրու Ճերմակ հիվանդանոց: Վիրաբույժ Հրանտ Ներսիսյանը տուժողի ստոծանին վիրահատելու ժամանակ ծակել է նրա սիրտը,  վերջինս արյունահոսել ու անմիջապես մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը հաստատել է  բժշկի մեղավորությունը: Նրա դեմ Շիրակի մարզի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է  բուժվող հիվանդի մահ: Այն նախատեսում է 2-6 տարի ազատազրկում:  Նշենք, որ Հրանտ  Ներսիսյանը  մոտ 25 տարվա վիրաբույժ է, ըստ մեր աղբյուրների, նա կրթվել է  Վլադիվոստոկում, սկզբում աշխատել այնտեղ, այնուհետ տեղափոխվել է  Գյումրի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30