Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալել են Գյումրու քաղաքապետի աղջկա փեսացուի սպանության մեջ կասկածվողին

Ապրիլ 13,2012 19:42

Քիչ առաջ ոստիկանությունը ձերբակալել է Գյումրու Սև Ղուլի տարածքում 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ կասկածվողին: Հիշեցնենք, որ վերջինս ժամանել էր ԱՄՆ-ից ու պատրաստվում էր նշանվել քաղաքապետ  Վարդան Ղուկասյանի դստեր հետ, ով Գյումրու երաժշտական դպրոցներից մեկի տնօրենն է: Երեկ պիտի տեղի ունենար նրանց նշանադրությունը, սակայն Կարեն Եսայանը տնից դուրս էր եկել  ու չէր վերադարձել, փնտրտուքի արդյունքում նրա դիակը իրեն պատկանող «Մերսեդես 200» մակնիշի մեքենայի մեջ գտել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սև Ղուլ ամրոց տանող ճանապարհին: Թե ո՞վ է ձերբակալվածը, ոստիկանությունը, ելնելով նախաքննության շահերից, անուն-ազգանուն  չի հրապարկում, մինչդեռ Գյումրու հեռուստուալիքներից մեկը, հղում անելով իր ոստիկանական աղբյուրներին, արդեն իսկ հրապարկեց, որ կասկածյալը Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է` 30-ամյա Հարություն Սարգսյանը, որին ձերբակալել են Բավրայի սահմանը հատելիս:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30