Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք էլ կասկածելի տվյալները

Ապրիլ 13,2012 20:48

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խմբի հայտարարությունը.
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խմբի անդամների ջանքերով ստեղծվել է համակարգչային «Ֆայնդեր» անունով ծրագիր, որը թույլ է տալիս արագորեն հայտնաբերել ընտրացուցակներում առկա անճշտությունները:

Ծրագրի գործարկման երկրորդ օրվանից սկսված նախընտրական շտաբներից, լրագրողներից, հասարակական կազմակերպություններից ստացվել են բազմաթիվ տեղեկություններ, որոնք ահազանգում են կասկածելի տվյալների վերաբերյալ:

Այսպես, պարզվում է, որ 31/14 ընտրատարածքում նույն անուն, ազգանուն, հայրանունով բազմաթիվ ընտրողներ կան: Ընդ որում, նրանք պապ ու թոռ կամ տատ ու թոռ չեն, ինչպես հաճախ լինում է: Օրինակ, նույն փողոցում ապրում է չորս Միխայիլ Պավլովիչ Զադորկին: Ավելին, նրանցից երկուսը ծնվել է 1990, իսկ մյուս երկուսը համապատասխանաբար 1986 եւ 1987 թվականներին:

Հետաքրքիրն այն է, որ 1986 եւ 1987 թվականներին ծնվածները ապրում են նույն տանը: Համաձայնվեք, որ քիչ հավանական է, որ Պավել Զադորկինը երկու երեխա է ունեցել ու նրանց տվել նույն` Միխայիլ անունը: Ընդհանրապես, այս ընտրատեղամասում նման տարօրինակությունները բավական շատ են: Կարծում ենք, որ ոստիկանությունը պետք է հանդես գա համապատասխան պարզաբանմամբ:

Տարօրինակ է թվում, որ Երեւանի Մոլդովական փողոցի 30 եւ 30/3 շենքերում բնակվում են նույն անուն, ազագանուն, հայրանունով երկու հոգի` Բարսեղյան Սամվել Ռազմիկի: Դատելով նրանց ծննդյան թվերից, նրանք հաստատ պապ ու թոռ եւ նույնիսկ հայր ու որդի չեն կարող լինել: 15/07 ընտրատեղամասում, նույն փողոցում բնակվում են երկու Մնացականյան Ազնիվ Քաջիկի անունով ընտրողներ: Համաձայնվեք, որ քիչ հավանական է, որ միմյանց հարեւանությամբ բնակվեն երկու Մնացականյան Քաջիկ, որոնք աներեւակայելի զուգադիպությամբ իրենց դուստրերին անվանեին Ազնիվ:

8/24 ընտրատեղամասում, Անդրանիկի փող. 103շենքի 38 բնակարանում ապրում են Կարապետյան Ռաֆիկ Ռաֆիկի անունով երկու հոգի: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից մեկը ծնվել է 1967, իսկ մյուսը 1989 թվականին:

“Ֆայնդեր” ծրագրի միջոցով նախընտրական շտաբներից մեկը հայտնաբերել է նաեւ, որ 4-րդ ընտրատարածքում գրանցված են հազվադեպ հանդիպող`Բալբաբյան ազգանունով երկու հոգի: Իսկ ուշագրավն այն է, որ նրանք ունեն նույն անուն հայրանունը` Սերգեյ Աբգարի: Նրանք ծնվել են համապատասխանաբար 1935 եւ 1933 թվականներին: Նման օրինակները բազմաթիվ են եւ որոնց վերաբերյալ արդեն իսկ նախաձեռնող խումբը ստացել է բազմաթիվ ահազանգեր:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30