Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ՀԿԳ ավագ քննիչին վրաերթի ենթարկողը տեղափոխվեց բանտ

Ապրիլ 15,2012 19:50

Այսօր՝ ապրիլի 15-ի կեսօրին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Գյումրիի բնակիչ, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը: Քննչական մարմինը դիմել է նշված դատարանին, որպեսզի Ռ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Դատավոր Լիլիթ Խաչատրյանը դատական դռնփակ նիստ անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 13-ին ժամը 00.50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի թիվ 7 շենքի մոտ (ոստիկանության Գյումրիի վարչական շենքի դիմաց) Ռաֆիկ Մուրադյանը վրաերթի էր ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր: Ռաֆիկ Մուրադյանը վրաերթից հետո դիմել էր փախուստի: Նրան կարողացել էին հետապնդել եւ իր կողմից վարած «ՎԱԶ-21013» մակնիշի 45 ՍՕ 132 համարանիշի ավտոմեքենայով հանդերձ բռնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի եւ ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ի դեպ, Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ Վ.Բեյբությանը այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր: Իսկ վրաերթի փաստով հարուցված քրեական գործով քննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնից տեղափոխվել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30