Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհին իրեն չի զոհաբերի հանուն ընտանիքի

Ապրիլ 15,2012 23:22

Ջենիֆեր Լոպեսն ու ամուսինը` Մարկ Էնթոնին,  պաշտոնապես ամուսնալուծվեցին. այս մասին գորում է  eg.ru կայքը: Նշվում է, որ երեխաները ապրում են երգչուհու հետ, ու վերջինս  չի պատրաստվում նրանց տալ հորը, ինչի հետ կապված էլ նախկին ամուսինների փաստաբանները դեռ բանակցում ու ընդհանուր հայտարարի չեն գալիս: Եվ չնայած Մարկ Էնթոնին երեխաներին  հայրություն անելու պահանջ է ներկայացրել դատարան,  երգչուհին ասել է, որ իր որոշումն անբեկանելի է:

Լրատվամիջոցները նշում են, որ  Մարկը հեշտ է տարել ամուսնալուծության վիշտը, քանի որ շատ արագ նոր ընկերուհի է ձեռք բերել ու նույնիսկ հասցրել նրան ծանոթացնել իր բոլոր ընկերների հետ:

Իսկ թե ինչու ամուսնալուծվեց այս գեղեցիկ զույգը` Ջենիֆերը բացել է փակագծերը: Երգչուհին ասել է, որ ինքն անսահման ռոմանտիկ ու կրքոտ անձնավորություն է, եթե խոսքը վերաբերում է սիրուն: Նրա խոսքերով, երբեմն  կանայք չեն  գիտակցում, որ իրենց կողքի տղամարդը չի համապատասխանում իրենց պահանջներին, ինչի հետեւանքով սկսում են միմյանց չհասկանալ. «Ես ինձ չափից շատ եմ սիրում, սերն ու ռոմանտիկան ինձ համար շատ կարեւոր են: Ես ինձ երբեք չեմ զոհաբերի հանուն ընտանիքի պահպանման ու հանուն երեխաներիս հոր: Ես պաշտում եմ իմ երեխաներին, բայց չեմ էլ կարող հենց այնպես ապրել… Համոզված եմ` իրեն գնահատող ոչ մի կին հենց այնպես չի ապրի անզգացմունք մարդու հետ»:

Երգչուհին հարցազրույցների ժամանակ նշել է, որ ինքը նորմալ է վերաբերվում Մարկին ու նրա նոր ընկերուհու գոյությանը, եւ իրենք թշնամական հարաբերությունների մեջ չեն: Ընտանեկան խնդիրնեն էլ փաստաբանների պարզելիք հարցն է, ինքն ու Մարկը չեն խառնվում. Ջենիֆերը տեղեկացրել է, որ ինքն ու նախկին ամուսինը նույնիսկ պատրաստվում են դուետով հանդես գալ:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30