Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հանդիպել են ԿԸՀ նախագահի հետ

Ապրիլ 16,2012 13:01

Մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այսօր` ապրիլի 16-ին, հանդիպել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, առաջիկա ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քաղաքական խորհրդակցություն են անցկացրել եւ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանից խնդրել ներկա լինել դրանց:

Միաժամանակ, ՀՀԿ ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ օրակարգ է ունեցել այդ հանդիպումը:

NEWS.am-ի տեղեկություններով, հանդիպմանը քննարկվել է երկու հարց. ընտրողների ցուցակների ճշգրտումը, որտեղ ըստ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, կան բազմաթիվ «մեռած հոգիներ» եւ քվեարկության ժամանակ քվեաթերթիկը բջջային հեռախոսով լուսանկարելու անթույլատրելիության վերաբերյալ քարոզչության անցկացումը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով մասնակցում է 9 քաղաքական ուժ եւ 154 թեկնածու մեծամասնական ընտրակարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30