Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը քիչ էր մնում խախտեր Տեր-Պետրոսյանի հրապարակած կանոնները

Ապրիլ 16,2012 20:42

Ինչպես հայտնի է, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քսնի օր առաջ Աբովյանում հրապարակել էր ՀԱԿ-ի որդեգրած նոր կանոնները, ըստ որոնց, Կոնգրեսը չպետք է հակաքարոզչություն անի եւ թիրախ դարձնի միասնական շտաբի փաստաթուղթը ստորագրած կուսակցություններին:

Մինչդեռ քիչ առաջ՝ Արարատում ՀԱԿ-ի նախընտական քարոզարշավի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը իր ելութում ասաց. «Հլը մի հատ դաշնակցության թեկնածուին նայեք ու մեր Ռազմիկ Թեւանյանին, ամոթ ա, էլի: Հլը էս իշխանությունն էլ գալիս Արարատում միտինգ է անում, կոչ է անում, ասում է ընտրեք Արամայիս Գրիգորյանին: Բա մենք հեչ նամուս- թասիբ չունե՞նք ժողովուրդ»: Սա ասելուն պես Ջհանգիրյանը հիշեց ՀԱԿ-ի կանոնները ու ավելացրեց. «Չեմ ուզում վատ բաներ ասեմ, մենք որոշել ենք հակաքարոզչություն չանենք, հատկապես այն ուժերի մասին, որոնց հետ քաղաքական դաշինքի մեջ ենք եւ արդար ընտրությունների շուրջ համագործակցում ենք, չեմ ուզում: Բայց միթե՞ կարելի է մեր Ռազմիկին համեմատենք էդ թեկնածուների հետ, անհարմար է:»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30