Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Երևան–Սևան ավտոճանապարհին. «Նիվան» շրջվել է, կան վիրավորներ

Ապրիլ 16,2012 20:44

Այսօր ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։40-ի սահմաններում  Երևան–Սևան ավտոճանապարհի 32–րդ կմ–ի հատվածում իրար են բախվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ 48-ամյա Գառնիկ Ներսիսյանի վարած «Սուբարո» մակնիշի 32 ՍՏ 806 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «ՎԱԶ 2121» («Նիվա») մակնիշի 30 PO 001 համարանիշի մեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ը շրջվել է։ Դեպքի վայրից  1-03 ծառայության աշխատակիցները Չարենցավանի բժշկական կենտրոն են տեղափոխել «ՎԱԶ 2121»-ի վարորդին և ուղևորին։ Վթարի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին հայտնել են, որԵրևանից դեպի Սևան ընթանալիս «Սուբարուն» բախվել է «Նիվային», որի հետևանքով «Նիվան» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել։

PrevPhoto
NextPhoto

Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Գրիգորյանի և դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Մելքումյանը։ Քննիչի հանձարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Չարենցավանի բաժնի տուգանային հրապարակ։

Ոստիկանությունը ճշտում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30