Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ երգչուհին կերգի ադրբեջանցիների համար

Ապրիլ 16,2012 23:19

Ջենիֆեր Լոպեսը երգելու է ադրբեջանցիների համար: Երգչուհին  հրավիրված է` մասնակցելու Ադրբեջանում մինչ եւ 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 13-ը. հաղորդում է Eg.ru կայքը, հղում անելով ադրբեջանական կրատվամիջոցներին:

Ինչպես նշվում է՝ Լոպեսը մրցաշարի բացման արարողությանը մասնակցելուց բացի, մենահամերգով հանդես կգա Բաքվի նորակառույց «Բակու Քրիստալ Հոլլ» համերգասրահում, որտեղ մայիս ամսին տեղի կունենա «Եվրատեսիլ » միջազգային երգի մրցույթը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30