Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու մասնակցել ընտրություններին» ծրագիրը Մարտունիում

Ապրիլ 16,2012 23:59

«Մարտունու Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն ՀՀ ազգային ժողովի ընտրություններին թիվ 24 ընտրատարածքում իրականացնելու է անկախ դիտորդական առաքելություն՝ ապահովելով ընտրատարածքի բոլոր 46 տեղամասերում 2 ական դիտորդներ: 24 ընտրատարածքը ներառում է  15 համայնք  Մարտունու տարածաշրջանից եւ 10 համայնք  Վարդենիսի տարածաշրջանից:

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց  ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը՝ բոլոր համայնքներից ընդգրկված մարդկանց համար իրականացվում է դիտորդների ուսուցում, որպեսզի առաջիկայում մասնակցեն ստուգարքների եւ  ստանան դիտորդական առաքելություն իրականացնելու համար համապատասխան վկայականներ:

Ծրագրի շրջանակներում իրականացվում է խմբային իրազեկման աշխատանքներ, որի հիմնական մասնակիցները նոր են հաղթահարել չափահասության շեմը եւ առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին:

«Ինչու մասնակցել ընտրություններին» ծրագիրը ֆինանսավորվում է Քաունթերփարթ Ինթերնեյշնլի գրասենյակի կողմից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀԿ-ի ծրագիրը մերժվել էր՝ կանոնադրական որոշ կետերի բացակայության պատճառով, որոնց շտկումից հետո ՀԿ-ն շարունակում է իր դիտորդական առաքելությունը:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30