Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը` տնօրեններին. «Ականջներիդ օղ արեք, քաղաքական քարոզն արգելված է դպրոցներում»

Ապրիլ 17,2012 21:12

ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը վրդոված է: Aravot.am-ի հետ զրույցում նա ահազանգեց, որ Երեւան քաղաքի մի շարք դպրոցներում կրթօջախների ղեկավարները զբաղված են Հանրապետական կուսակցության  քարոզչությամբ:

 « Այսօր Ավանում գտնվող 170 ավագ դպրոցի 4 դասասենյակներում հրավիրված ծնողական ժողովում ՀՀԿ-ական թեկնածուների օգտին է քարոզել 124-րդ դպրոցի ժամանանակավոր պաշտոնակատար Նարինե Մարտիրոսյանը, իսկ 170-ի տնօրեն Անուշ Հայրյանը 171 դպրոց է գնացել եւ վաղն էլ գնալու է  քաղաքական քարոզ անելու: Հետաքրքիրն այն է, որ դպրոցների ղեկավարները ծնողական ժողովներին ոչ թե իրենց, այլ մյուս դպրոցներում են քարոզչությամբ զբաղվում, երեւի այդպես են պայմանավորվել իրար մեջ»,-ասաց տիկին Բաշխյանը: Նա նաեւ կոչ արեց իր նախկին գործընկերներին չխախտել ՀՀ օրենքը. «Իմ նախկին գործընկերներին մեկընդմիշտ հիշեցնում եւ զգուշացնում եմ` քաղաքական քարոզը դպրոցներում արգելված է օրենքով:  Ականջներիդ օղ արեք, որպես տնօրենն ու երկրի քաղաքացի, մի խախտեք օրենքը եւ ձեր վատ օրինակով մի դաստիարակեք մեր ապագա քաղաքացիներին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30