Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարան են գնում գողերն ու հարց լուծողները

Ապրիլ 17,2012 22:30

«Մեզ մոտ վայրենու մշակույթ է ձեւավորվել: Ընտրությունները տալիս են ամեն ինչ կամ ոչինչ: Այսինքն, եթե դու ընտրվում ես, դու ունես ամեն ինչ, ունես հնարավորություն բիզնես զարգացնելու, բոլոր քո խնդիրները լուծելու եւ այլն… նորմալ ժողովրդավարական երկրում այդպես չէ, այսպիսի ճակատագրական չպետք է լինեն ընտրությունների արդյունքները»-  Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Անդրադառնալով բռնություններին, դա բացատրեց սրված ընտրապայքարով. «Զարմանալի բան է` մահու ու կյանքի պայքար է գնում»:  Նրա խոսքերով,  խորհրդարան են գնում մարդիկ, որոնք կարողանում են կողոպուտ իրականացնել,  չեն խորշում որեւէ միջոցից՝ միայն թե իրենց խնդիրները լուծեն.«Եթե այդ մարդիկ են գալիս խորհրդարան, ուրեմն երկրի հերթական նահանջն է, երկրի վերջն է : Եթե կարող ենք  խորհրդարան բերել կրթված, անձնվեր , ազգանվեր, բարձր ինտելեկտով օժտված  մարդկանց, այդ դեպքում կունենանք առաջընթաց»: Բայց այդպիսի թեկնածուներ, բնապահպանը առաջադրված պատգամավորի թեկնածուների մեջ շատ չի տեսնում.«Ինտելեգենցիան խույս է տալիս քաղաքականությունից, եւ դա սխալ է, պետք է շտկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30