Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 7 տարի ազատազրկում` հայտնի ընտանիքը խայտառակողին

Ապրիլ 17,2012 23:47

Բրիտանացի արքայազն Ուիլյամի կնոջ քույրը՝ Պիպպա Միդլթոնը շարունակում է խայտառակել  քրոջը: loveradio.ru-ի փոխանցմամբ՝ Պիպպան Փարիզ էր մեկնել իր ընկերոջ` դիզայներ Վիկոմտայի 30-ամյակին նվիրված երեկույթին մասնակցելու,  որից մի քանի ժամ անց հայտնվել էր ինչ-որ մեքենայի մեջ, երեք տղամարդկանց ընկերակցությամբ: Նշվում է, որ տղամարդիկ  հարբած ու զինված էին: Պապարացիների աչքից չի վրիպել այս տեսարանը, ինչի հետեւանքով զինված ու գինովցած տղամարդկանց ընկերակցությամբ  զվարճացող, արքայազնի ընտանիքը խայտառակող լուսանկարները հայտնվել են  ոստիկանությունում: Քանի որ Ֆրանսիայում ատրճանակով փողոց դուրս գալը հանցագործություն է՝ ոստիկանությունն այժմ նյութեր է պատրաստում դեպքի առնչությամբ: Ոստիկանության տարածած ինֆորմացիայում ասվում է, եթե պարզվի, որ Միդլթոնի ընկերների ատրճանակներն իսկական են, ապա նրաց բոլորին սպասվում է մինչեւ 7 տարվա ազատազրկում. կեղծի դեպքում էլ քառյակն անպատիժ չի մնա, վերջիններիս կարող են դատապարտել մինչեւ 2 տարվա ազատազրկման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30