Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ բարերար Մանթաշյանին նվիրված ֆիլմի շնորհանդեսը

Ապրիլ 18,2012 19:59

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ալեքսանդր Մանթաշյան. մեծ հայի խիղճը» ֆիլմի շնորհանդեսը:

Բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, ով ֆիլմի հեղինակներից մեկն է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նվիրված է հայ մեծ գործարար եւ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 170-ամյակին: Ֆիլմի միջոցով էլ ստեղծագործական խումբը հետ հայացք է գցել Մանթաշյանի ապրած տարիներին կատարած բարի գործերին: «Սա մի պատգամ է մեր այսօրվա մեծահարուստներին: Նա եղել է բոլոր ժամանակների գործարարը ու բարերարը հայ իրականության մեջ»,-նշեց պարոն Երիցյանը:

Շնորհանդեսին ներկա էր  Ալեքսանդր Մանթաշյանի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշյանը եւ ծոռը՝ Միքայել Մանթաշյանը: Ալեքսանդր Մանթաշյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ֆիլմը շատ է հավանել. «Ես եւ իմ որդին շատ զգացված ենք ջերմ ընդունելությունից: Հայերը լավ ազգ են եւ ամենակարեւորը՝ հայրենասեր»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30