Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին

Ապրիլ 18,2012 20:21

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների: Վերջիններիս խնդրանքով կառավարության ղեկավարը և ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանումներ են ներկայացրել համալսարանի ռեկտորի պաշտոնից Սուրեն Զոլյանին ազատելու որոշման կապակցությամբ:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը գործել է ՀՀ օրենսդրության շրջանակում, և այժմ փորձ է արվում այս հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

Բացի այդ, վարչապետը հավաստիացրել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերն անհեթեթություն են:

Ուսանողներն իրենց հերթին նշել են, որ լեզվաբանական համալսարանի ռեկտորի հարցում անձի խնդիր չեն տեսնում, այլ ցանկանում են տեղյակ լինել իրենց բուհին առնչվող բոլոր հարցերին:

Վերջիններիս խնդրանքով ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի համալսարանի ուսանողներին և կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30