Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ի հավաքներին մարդիկ չեն ուզում գնալ, ոչ մի վախի մթնոլորտ էլ չկա»

Ապրիլ 18,2012 22:12

Այս օրերին ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» իրենց նախընտրական քարոզարշավներն անցկացնում են տարբեր մարզերում: Ամեն անգամ, երբ մարզային հավաքներին հազիվ 30-40 մարդ է հավաքվում, քաղաքական ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ մարդկանց ահաբեկել են, վախենում են, որ խնդիրներ կունենան, աշխատանքից կազատեն եւ այլն:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր էլ հեռուստատեսությամբ լսել է, թե ինչպես են Կոնգրեսի անդամները վստահեցնում, «թե իբր վախին մթնոլորտ կա»: Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն էլ այս օրերին ամեն օր մարզերում քարոզարշավների է լինում եւ ոչ մի վախի մթնոլորտ էլ չկա. «Իրենք իրենց քարոզարշավներում մեզ են թիրախ դարձնում: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մի քանի անգամ պարզ հայտարարել է այդ մասին: Ես կարծում եմ, որ իրենք ուրիշ ասելու բան չունեն: Ժողովուրդը դրա համար էլ ՀԱԿ-ից ավելի հիասթափվում է: Փոխանակ իրենց ծրագրերը ներկայացնելու, մեզ են փնովում: Հետո էլ ասում են՝ վախի մթնոլորտ կա, դրա համար չեն մասնակցում: Ես այսքան մարզերում լինում եմ, ոչ մի վախի մթնոլորտ էլ գոյություն չունի, պարզապես իրենց են արդարացնում: Մարդիկ չեն ուզում գնալ նրանց հավաքներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30