Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Զուրաբյանի, Քոչարյանը անվանիներից որեւէ մեկի ոչ փեսան է, ոչ ամուսինը

Ապրիլ 19,2012 23:37

Aravot.am-ն այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից փորձել էր մեկնաբանություն  ստանալ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ նախօրեին արած այն հայտարարության  առնչությամբ, թե «ընդդիմության լիդերն այսօր «Ժառանգությունն» է, թեեւ մինչեւ ընտրարշավը բոլորը համոզված էին, որ ընդդիմության առաջնորդը ՀԱԿ-ն է»: Լեւոն Զուրաբյանը նախ  ասել էր, թե ամեն մեկի կարծիքը հո չի մեկնաբանելու, ապա ավելացրել. «Նման մարդ չեմ ճանաչում, բայց իսկական տեխնոլոգ է ուրեմն»:

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Քոչարյանը  Լեւոն Զուրաբյանի հայտարարությանն այսպես հակադարձեց. «Ես չգիտեմ՝ ինքն ինձ ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ես իրեն շատ լավ եմ ճանաչում: Ինքը շատ հայտնի մարդ է, ո՞նց կարող եմ ես իրեն չճանաչել, որովհետեւ ինքը իմ շատ լավ ընկերոջ եւ անվանի խմբագիրներից մեկի՝ Շողեր Մաթեւոսյանի ամուսինն է, ու Հրանտ Մաթեւոսյանի փեսան: Հետո ես այդպես շատ չեմ երեւում հեռուստաեթերում, ու  անվանի մարդկանցից որեւէ մեկի ոչ ամուսինն եմ, ոչ փեսան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30