Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ Վարշավայից՝ Մաշտոցի պուրակի պահապաններին

Ապրիլ 20,2012 21:18

Հարգելի բնապահպաններ` Մաշտոցի պուրակի անկոտրում պահապաններ, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից մեր ջերմ ողջյուններն ենք հղում Ձեզ:
Լեհաստանի հայ երիտասարդների միությունը ամբողջովին սատարում է Ձեր ձեռնարկած պայքարը:
Հանուն քաղաքամայր Երևանի և հանուն բնապահպանական արդարության ուղղված այս պայքարով դուք փայլուն օրինակ եք ծառայում հայ երիտասարդության համար: Ձեր անկոտրում ու կամային պայքարի արդյունքում է, որ այսօր Հայաստանում օր օրի հասունանում է քաղաքացիական հասարակության նշանակությունը: Մենք դատապարտում ենք իշխանությունների վարած տկար քաղաքականությունը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում հիմնականում Ձեր գործադրած ջանքերի ու ճնշման շնորհիվ ի վերջո նրանք կընկրկեն և բնապահպանական արդար որոշում կկայացնեն:
Վերստին հայտնում ենք Ձեզ մեր ողջույններն ու աջակցությունը:
Աստված մեզ հետ:
Վարշավայում Եվրամիության կամավոր `Գևորգ Քեհյան
Լեհաստանի Հայ Երիտասարդների Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30