Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյանը ընտրացուցակներում կեղծ ընտրողներ է հայտնաբերել (ձայնագրություն)

Ապրիլ 20,2012 21:32

Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված  պատգամավորի թեկնածու Սաթիկ Սեյրանյանն այսօր հանդիպեց Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ –ի բնակիչների հետ: Հավաքվածներին տիկին Սեյրանյանն ասաց, որ չի խոստանում  վերելակներ նորոգել, ասֆալտապատել բակերն ու փողոցները: Նա առաջարկում է  Խորհրդարանում լինել արաբկիրցիների խնդիրները բարձրացնողը. «Չեմ կարող ասել խոսքեր, որոնց համար պատասխանատվություն չեմ կրելու… ընտրվելու թե չընտրվելու դեպքում շարունակելու եմ ձեր ձայնը տեղ հասցնել, ես պատրաստ եմ խորհրդարանում լինել ձեր միջնորդն ու ներկայացուցիչը»:

Ավելի ուշ լրագրողների հետ  զրույցում ասաց, որ թաղապետարանից մինչեւ նախագահական նստավայր բոլորը բան ու գործ թողած իշխանական թեկնածուին` Արտակ Սարգսյանին,  անցկացնելու ուղղությամբ են աշխատում.«Իշխանական թեւի թեկնածուն մինչեւ հիմա մի որեւէ  բառ չի արտաբերել, ոչ ոք չգիտի՝  ինչ է մտածում, ասելիք ունի, թե՝ոչ: Իշխանական թեկնածուն հույսը դրել է փողի ռեսուրսի վրա»: Տիկին Սեյրանյանի խոսքերով,  ընտրացուցակներն ուսումնասիրելիս  մեծ թվով կեղծ ընտրողներ է հայտնաբերել. «Կան մարզերի գրանցում ունեցող մարդիկ, կեղծ ընտրողներ, մեռյալ հոգիներ… նախօրեին հանդիպեցինք ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական խմբի հետ ու բոլոր հիմնական խնդիրները ներկայացրինք իրենց , թե ինչպիսի տեխնոլոգիաներ են մշակում, ինչպես են մարդկանց վախեցնում, թե եթե  փողը վերցնեն, բայց  ուրիշին ընտրեն, ստուգելու են»:

VOICE010

Տիկին Սեյրանյանն ասաց, որ իր ու ընդդիմադիր երկու թեկնածուների՝ ՀԱԿ –ից  Արամ Մանուկյանի ու «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի միջեւ քաղաքական առողջ պայքար է տեսնում.«Վստահ եմ, որ նրանք ընտրակեղծիքների չեն դիմելու, ու քանի որ նրանք դրա կարիքը չունեն: Իշխանական թեկնածուն է նման մեթոդների դիմում, ես պայքարելու եմ ընտրակեղծիքների՝ այսինքն իշխանական թեկնածուի դեմ»:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում բացի «Ժառանգության», ՀԱԿ-ի թեկնածուներից առաջադրվել է նաեւ ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ» ընկերության սեփականատերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30