Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք վիրավոր` Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի արդյունքում (ֆոտոշարք)

Ապրիլ 20,2012 22:00

Այսօր, ապրիլի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30–ի սահմաններում Կապան–Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ–ի հատվածում Սյունիքի մարզի Վաչագան գյուղի բնակիչ 23-ամյա Հակոբ Հակոբյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 29 ԼՕ 328 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Քաջարան քաղաքի Շիրվանզադեի 4/1 շենքի բնակիչ 31-ամյա Էրիկ Սաղաթելյանի վարած «Լենդ Ռովեր» մակնիշի 24 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով է. Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քաջարան քաղաքի հիվանդանոց, իսկ «ՎԱԶ 2121»-ի վարորդը և նրա ուղևոր, Վաչագան գյուղի բնակիչ 17-ամյա Մարտուն Հարությունյանը տեղափոխվել են Կապանի հիվանդանոց։

PrevPhoto
NextPhoto

Դեպքի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Անդրանիկ Շավոյանի գլխավորությամբ։  Տեղում է եղել նաև 6-րդ վաշտի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի տուգանային հրապարակ

 


 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30