Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի դեմ բռնություն է իրագործվել

Ապրիլ 21,2012 21:00

Այսօր առավոտյան «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի բաժնեթղթերին վերջերս տիրացած և Մոսկովյան 33ա շենքի՝ պետությանը պատկանող երկրորդ և երրորդ հարկերը սույն թվականի մարտի 1-ի կառավարության որոշմամբ օտարած Սենիկ Ջուլհակյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ փորձել են արգելափակել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մուտքը՝ վերջինիս օրինական սեփականությունը հանդիսացող ՀՔՄ գրասենյակ: ՀՔՄ գրասենյակի և նույն գրասենյակում տեղակայված հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի աշխատակիցները պահանջել են հնարավորություն տալ Հմայակ Հովհաննիսյանին մուտք գործել գրասենյակ: Սենիկ Ջուլհակյանը չի ենթարկվել այդ օրինական պահանջին, տեղի է ունեցել ընթհարում, որից հետո հարձակվողները չորս մեքենաներով հեռացել են: Մինչ այդ նրանց մոտեցել է նույն շենքում վարձակալությամբ տարածք զբաղեցնող «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի տեղակալ Սարգիս Մուրադխանյանը, քաջալերելով. «Ամեն ինչ լավա, Սուրիկը գոհ կմնա, դուք ձեր գործը լավ արեցիք »:

Հայաստանի Քաղաքագետների միության և հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի աշխատակազմը հրավիրում են ՀՀ իրավապահ մարմինների, ՀՀ Օմբուդսմենի, Հայաստանում ընտրարշավի ընթացքը վերահսկող միջազգային դիտորդական կազմակերպությունների ուշադրությունը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրագործված բռնության այս խայտառակ դեպքի վրա, որը բացահայտում է Հայաստանի Հանրապետական վարչախմբի հակաժողովրդավարական, բռնարար, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները խրախուսող էությունը:

Հայաստանի Քաղաքագետների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30