Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան . «Եթե չեք հավատում ձեր կնոջը, չեք կարող լավ ընտանիք ունենալ»

Ապրիլ 21,2012 21:45

Ապրիլի  21-ին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ այցելելելուց հետո  իր նախընտրական այցը շարունակեց Տավուշի մարզի  Դեբեդի հովտի բնակավայրերում: Առաջին կանգառն Այրում քաղաքն էր: Այստեղ էին հավաքվել  այրումցիներ,  նաեւ՝ շրջակա համայնքների բնակիչներ,Նոյեմբերյան քաղաքից ներկայացել էին  պետական մի քանի հիմնարկների աշխատողներ: Ծածանվում էին ՀՀ պետական, ՀՀԿ, երկրապահ կամավորականների միության դրոշները, նաեւ՝  «Ջավախք» հայրենակցական միության պաստառը, Բագրատաշենում  նաեւ  «Գարդմանահայեր» պաստառն էր պարզված,այստեղ էր այդ  հայրենակցական միության նախագահ, «ԺԱԿ» ղեկավար Սպարտակ Մելիքյանը:

Այրումում, ինչպես նաեւ Բագրատաշենում շատ էին երեխաները:  Նրանք նախագահի ելույթի ժամանակ աղմկում էին, երկրի ղեկավարի անվտանգության ծառայության աշխատակիցները դպրոցականներին  դիտողություն արեցին: Երեխաներին ավելի շատ հրապուրել էին հայկական էստրադայի հայտնի կատարողները: Այրումում, ի թիվս այլ երգիչների,  հանդես եկավ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Շուշան Պետրոսյանը: Սերժ Սարգսյանը Այրում քաղաքում  ելույթ ունեցավ մշակույթի  տան առաջ:  Այստեղ  գործում է  ընտրական տեղամաս, նաեւ՝ ՀՀԿ նախընտրական շտաբ:  Սերժ Սարգսյանն  ասաց, որ Հայաստանը հաջողությամբ հաղթահարեց ճգնաժամի հետեւանքները, որ այրումցիները դրանում համոզվել են՝ տեսնելով  բեռների եւ ուղեւորների շարժի աճը: Երկրի նախագահը  հայտարարեց.

-Այո,  զարգացման տեմպերը մեզ  չեն բավարարում, բայց ճանապարհը ճիշտ է ընտրված:

Սերժ Սարգսյանն ասաց, որ առանց հավատի անհնար է որեւէ լուրջ գործ անել, հավելելով.

-Եթե չեք հավատում ձեր կնոջը, չեք կարող լավ ընտանիք ունենալ, եթե չեք հավատում ձեր ամուսնուն,իրոք, չեք կարող երջանիկ ընտանիք ունենալ, եթե ձեր երեխային չեք հավատում՝ ինչպե?ս կարող եք նրա ապագայի մասին մտածել:

Սերժ Սարգսյանը  սողանքի գոտով անցնելով՝ ծանոթացավ  տարերքից փլված  ճանապարհի վերականգնման ընթացքին: Այրումում եւ Բագրատաշենում  բնակիչները նախագահին խնդրում էին աշխատատեղեր ստեղծել: Այրումի պահածոների գործարանը, որի հենքի վրա ստեղծվել է Այրում ավանը, ներկայումս փոքր հզորությամբ է գործում: 2006 թվականից՝ Բագրատաշենի շուկայի փակումից հետո   այնտեղ գործազրկությունն ավելացրել է: Բագրատաշենում  Սերժ Սարգսյանը ներկա եղավ տեղի հռչակավոր պտղատու այգիները հիմնելու  գործում մեծ ավանդ  ունեցած Բագրատ Վարդանյանի հուշարձանի բացմանը: Սերժ Սարգսյանը  հորդորեց ձայն տալ ՀՀԿ-ի եւ  թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու , «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանի օգտին:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30