Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արթիկի փոխքաղաքապետի գովքը վերածվել է անեկդոտի

Ապրիլ 22,2012 22:18

Արթիկի փոխքաղաքապետ Գևորգ Փթուկյանը

Արթիկցիների պատմելով, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ու Շիրակի մարզի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երեկ այցելել էր իրենց մշակույթի տուն` ՀՀԿ-ի ու հատկապես Արթիկի քաղաքապետի եղբոր` պատգամավոր Մխիթար Վարագյանի քարոզչությունն անելու:

Ըստ մեր աղբյուրների, Աժ փոխնախագահին ունկնդրելու համար մարդաքանակ են ապահովել դպրոցներից: Վերջիններիս աշխատակիցներն ականատես են եղել մի ծիծաղաշարժ պատմության: Արթիկի փոխքաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական Գևորգ Փթուկյանը Մխիթար Վարագյանին գովաբանելիս այնպես է շփոթվել, որ ասել է. «Եկեք գոնե այս անգամ մեր ձայնը տանք Հանրապետական կուսակցությանն ու Վարագյանին: Վարագյանն այս ընթացքում բացի պատգամավորական գործից, ամեն ինչով զբաղվել է»: Ներկաները այս խոսքերը վերածել են անեկդոտի: Փոխքաղաքապետը, ըստ էության, ցանկացել է ասել, որ Վարագյանը բացի պատգամավորական գործունեությունից՝ նաև ամեն ինչով է զբաղվել, սակայն ստացվել է ճիշտ այնպես, ինչպես Վարագյանին բնութագրում են արթիկցիները:

Նշենք, որ օրերս Մխիթար Վարագյանի մասին խոսելիս, թե արթիկցիները և թե մարալիկցիները մեր զրույցներում դժգոհել էին, թե որևէ անգամ չտեսան, որ իրենց պատգամավորը գոնե մի անգամ ԱԺ ամբիոնի մոտ կանգներ ու հարց հնչեցներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30