Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը զայրացե՞լ է(լրացված)

Ապրիլ 26,2012 23:06

Aravot.am-ի տեղեկություններով, այս օրերին գործնական այցով Բրյուսելում են գտնվում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարչության նախկին պետ եւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հրամանով 2008-ին կեղծված ընտրություններից հետո աշխատանքից ազատված Մարթա Այվազյանը: Այցի նպատակների մասին եւ թե ո՞վ է դրա նախաձեռնողը եղել՝ հավելյալ մանրամասներ պարզել մեզ չհաջողվեց:

Փոխարենը, մեր աղբյուրները հավաստիացնում են, թե ընդդիմադիր գործիչների այս «վոյաժը» բավականին զայրացրել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչից ենթադրվում է, որ այս այցի մասին նա տեղեկացված չի եղել:

Aravot.am-ը հրապարակել էր այս տեղեկությունը, երբ հնարավոր եղավ կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ: Վերջինս հաստատեց իրենց՝ Բրյուսելում գտնվելու մեր տեղեկությունը, բայց հերքեց, թե ՀՀ առաջին նախագահը կարող էր զայրացած լինել, որովհետեւ, ինչպես Քոչարյանն ասաց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաջատեղյակ է իրենց այցի, նաեւ հանդիպումների մասին, որոնք, ի դեպ, շատ արդյունավետ են ընթանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30