Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եմ մարզպետ եղել, բայց երբեք գյուղապետերին ու դպրոցի տնօրեններին այսպես չեմ փչացրել»

Ապրիլ 27,2012 23:48

Այսօր Գյումրու Թատերական  հրապարակում ՀՅԴ-ի հանրահավաքի ժամանակ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, խոսելով մարդկանց «զոռով», ահաբեկելով  հանդիպումների բերելու մասին, ասաց.  «Այսօր դպրոցականների ծնողներին պարտադրում են բերել իրենց անձնագրերի կոպիաները, բոլոր պետական պաշտոնյաները այսօր զբաղված են ցուցակներ  հավաքագրելով ու փողեր բաժանելով: Այս գործընթացը հանձնարարված է  իրենց: Ես եղել եմ Շիրակի մարզպետ, ինձ երբեք թույլ չեմ տվել նման կեղտոտ գործընթացներով զբաղվել, և էսօր բոլոր համայնքապետերը իրոք խեղճ վիճակում են հայտնվել: Ասում են կտամ փողը, էսքան ձայն բեր` առանց հաշվի առնելու ի՞նչ կուսակցության ներկայացուցիչ է, ո՞վ է, բարոյական մա՞րդ է: Դպրոցի տնօրեններին, մեր մտավորականներին բոլորին փչացնում են , և էսօր հանրապետության նախագահն դատախազին հանձնարարականներ է տալիս` ամեն ինչ անել արգելելու ընտրակաշառքները, ամոթ է, ու՞մ եք հանձնարարում, ո՞ւմ ձեռքն եք բռնելու, էնտեղ մի կետ բաց են թողել` բացառությամբ միգուցե  իշխանության ներկայացուցիչների՞»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30