Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյանի հայտարարությունը

Ապրիլ 28,2012 11:56

Հարգելի ընտրողներ,

Թիվ 7 ընտրատարածքում իմ առաջադրվելու գլխավոր նպատակն է` որպես Մալաթիա-Սեբաստիա համայնքի  խնդիրներին քաջատեղյակ մարդ, առավելագույնս օգտակար լինել մեր բնակչությանը և իսկական այլընտրանք դառնալ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներ Սամվել Ալեքսանյանին և Նիկոլ  Փաշինյանին: Այդ նպատակով ես բազմիցս բանավեճի եմ հրավիրել թե’ մեկին, և թե’ մյուսին, ովքեր սակայն համառորեն խուսափել են դրանից: Փոխարենը նրանք ընտրարշավի ամբողջ ընթացքում բեմականացնում են մի ներկայացում, որը միտված է ընտրողներին և միջազգային դիտորդներին համոզելու, թե իբր Սամվել Ալեքսանյանը և Նիկոլ Փաշինյանը քաղաքական տարբեր ու «անհաշտ» ճամբարների ներկայացուցիչներ են: Մինչդեռ իմ հարցազրույցներից մեկում ես արդեն նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ի սզբանե ընտրատարածքում ներդրված է եղել հենց Սամվել Ալեքսանյանի կողմից ու  դժվար չէ կռահել, որ ոչ Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար:

Ցավոք, թիվ 7 ընտրատարածքի ընտրարշավը քաղաքական իրական պայքարի փոխարեն վերածվել է իմիտացիոն թատերական ներկայացման, որտեղ Սամվել Ալեքսանյանին ընձեռնված է  գլխավոր ռեժիսորի, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ անչափ շահագրգիռ  ծաղրածուի դերը:  Փաստելով այս իրողությունները և դատապարտելով ընտրական գործընթացները էժանագին թատրոնի վերածելու նկրտումները` ես կրկին կոչ եմ անում մեր ընտրողներին ակտիվորեն մասնակցել իրական ընտրական գործընթացներին, չհրապուրվել անհիմն գեղեցիկ խոստումներով և մայիսի 6-ին լուրջ մոտենալ համապետական ընտրություններին` կատարելով պատասխանատու ընտրություն:

 

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30