Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը ՀՅԴ-ին ասել է «100 տարի հավայի ապրում են» (Տեսանյութ)

Ապրիլ 28,2012 19:24

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Դաշնակցությանն ասել էր, որ «100 տարի հավայի ապրում են»: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը մանրամասն պատմեց, թե ինչու է ինքը ստիպված եղել այդպես ասել. «Վահան Հովհաննիսյանն ասել էր, որ ԱԻՄ-ը գոյություն չունի: Ես էլ ասել էի՝ դու ապրում ես ԱԻՄ-ի դարաշրջանում: Ինչպե՞ս կարող է ԱԻՄ-ի դարաշրջանում ապրող մարդը, անընդմեջ ձախողություններով ուղեկցված կուսակցության ներկայացուցիչն ասի՝ ԱԻՄ-ը գոյություն չունի: Ես դրան ի պատասխան՝ փոխանակ ասեի՝ Վահա՛ն ջան, սիրելի՛ եղբայր, ես ցավում եմ քեզ համար, քեզ շատ եմ սիրում, ներողություն եմ խնդրում կյանքից, ճակատագրիցս, որ դու ստիպված ես եղել այդպիսի անխոհեմ բան ասել, դրա փոխարեն ասացի՝ դուք էլ ժամանակին ստեղծված եք եղել, որպեսզի Հայաստանում ինքնավարություն ստեղծվեր, բայց ավարտեցիք ցեղասպանությամբ, անկախ Հայաստանը պահել չկարողացաք, հետո էլ երբ անկախության պայքարի էինք ելել, անկախությանը դեմ էիք: Այսինքն, 100 տարի հավայի ապրում եք: Ուղղակի ասել եմ այդ բառը, բայց հիացած չեմ իմ այդ խոսքերով»: Ըստ Հայրիկյանի, իր խոսքերից հետո ՀՅԴ-ն այսպես է արձագանքել՝ ասել են՝ «Հայրիկյանին մի կպեք, որովհետեւ շատ խիստ պատասխաններ է տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30