Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների ռեգիստրում բացակայում է Գալուստ Սահակյանը, բայց կա մի քանի տասնյակ Սամվել Ալեքսանյան

Ապրիլ 28,2012 19:43

ՀՀ ընտրողների ռեգիստրում կա 13 մարդ, որոնք ունեն Գալուստ Սահակյան անուն-ազգանունը: Ինչպես հայտնի է, ՀՀԿ փոխնախագահի հայրանունը՝ Գրիգորի է, այսինքն, ըստ փաստաթղթերի, Գալուստ Սահակյան Գրիգորիի: Սակայն ռեգիստրում մեր իմացած Գալուստ Սահակյանը այդ հայրանունով բացակայում է: Փոխարենը՝ կան մի քանի տասնյակ Վարդան Այվազյաններ, ընդ որում՝ նրանցից  2-ն ունեն նույն անուն-ազգանուն- հայրանունը, ինչ ՀՀԿ պատգամավորը՝ Վարդան Այվազյան Սուրենի: «Շաբլոն» է նաեւ Հովիկ Աբրահամյանը, ընտրողների ռեգիստրում կա նման 25 անուն-ազգանուն:

Նմանապես կա 14 Լարիսա Ալավերդյան, 12 Սամվել Նիկոյան, 16 Սամվել Բալասանյան եւ նույնքան Նաիրա Զոհրաբյան, որից երկուսը նույնիսկ հայրանունով չեն տարբերվում ԲՀԿ պատգամավորից՝ Վահանի: Ռեգիստրում կան նաեւ  5-ական Մանվել Բադեյաններ, Վիկտոր Դալլաքյաններ, Րաֆֆի Հովհաննիսյաններ, Արծվիկ Մինասյաններ եւ 3 Վարդան Բոստանջյան: Մեր քաղաքում գիտենք 1 Գագիկ Ծառուկյանի, բայց ընտրողների ռեգիստրում պարզվում է, նրանք 7-ն են, պարզապես Կոլյա հայրանունով միայն ԲՀԿ առաջնորդն է: Մի քանի տասնյակի են հասնում հատկապես ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյաններն ու Տիգրան Թորոսյանները: Ունենք նաեւ մի քանի տասնյակ Ռուբեն Հայրապետյաններ, որոնցից մեկը նույիսկ հայրանունով չի տարբերվում ՀՖՖ նախագահից:

Սամվել Ալեքսանյանն իր մենաշնորհը չի կարողացել պահել անուն-ազգանվան առումով, ամենաշատը քաղաքական դաշտից ընտրողների ցուցակում կան Սամվել Ալեքսանյաններ: Պարզապես հայտնի գործարարի հայրանունը Լիմինդր է ու այդ հարցում «բռնացնողներ» չեն եղել: Ցուցակում կա Սամվել Ալեքսանյան Բախշիի, Բուրջիկի, Ամուրիկի, Գավրուշայի, բայց Լիմինդրի միայն նա է: Ընտրողների ռեգիստրում եւ առհասարակ միակն է Հեղինե Բիշարյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30