Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն շահույթի բենզալցակայանը «միջազգային» են դարձրել

Ապրիլ 29,2012 11:09

 Իջեւան քաղաքի հյուսիսային մուտքի մոտ գտնվող բենզալցակայանի տերը միջպետական ճանապարհով երթեւեկող Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիներին հրապուրելու նպատակով իր օբյեկտի կողքին հայկական եռագույնի հետ բարձրացրել է այդ երկրների պետական դրոշները: Իմ լուսանկարելու ժամանակ  անհանգստացած  մոտեցավ բենզալցակայանի աշխատողը եւ հարցրեց, թե ինչու եմ լուսանկարում: Ասացի, որ կատարում եմ  մասնագիտական պարտքս:

Վրաստանը տարանցիկ երկիր է, այնտեղ լիցքավորվում են Հայաստանից Ռուսաստան եւ այլ երկրներ մեկնող եւ այնտեղից  Հայաստան վերադարձող  հայկական հազարավոր մեքենաներ: Սակայն Վրաստանի ոչ մի բենզալցակայանում հայկական պետական  դրոշ չի ծածանվում:

Ի դեպ, այդ երկրի բենզալցակայանների մի մասը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանն են պատկանում: Կարո՞ ղ էին, չէ՞,  ադրբեջանական ընկերության բենզալցակայաններին մրցակից լցակայանները  հայերին հրապուրելու համար հայկական եռագույն ծածանել: Ի դեպ, վրացի հաճախորդներին գրավելու համար Ալավերդի-Վանաձոր ճանապարհին գտնվող  որոշ խորտկարանների տերեր մայրուղու եզրին տեղադրած ցուցանակներին իրենց ճաշատեսակների անունները նաեւ վրացերեն են գրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30