Լրահոս
Օրվա լրահոսը

« Նենց չի որ ինչ-որ բան կասեմ «Ռեալի» ֆանատներին, բայց կյանքը հետաքրքիր բան ա…. Թխեք թող գա…». Ֆեյսբուքում վիճում են երկրպագուները

Ապրիլ 29,2012 18:08

Այսուհետ «Առավոտ երիտասարդականը» ամեն շաբաթ Ձեզ կներկայացնի, թե որն է եղել մեկ շաբաթվա ընթացքում համացանցում ամենաքննարկվող թեման :

Եվ այսպես սկսենք «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» մրցակցությունից ու նրանց երկրպագուների ակտիվությունից ֆեյսբուք սոցիալական կայքում:

Ապրլի 21-ին Իսպանիայի առաջնության 35–րդ տուրում «Ռեալը»  հաղթեց «Բարսելոնային» 1:2 հաշվով: Դրան հետևեցին «Բարսելոնայի» երկրպագուների դժգոհություններն ու «Ռեալի»  երկրպագուների ուրախությունն արտահայտող ֆեյսբուքյան կարգավիճակները՝ «Բա որ ասում եմ Բարսելոնան» թիմ չիիի, քանի շուտա  «Ռեալ»  բալետ արեք», «Մեկ ա Բարսաս ամենալավն ա, անկախ ամեն ինչից»… ֆեյսբուքյան նմանատիպ կարգավիճակները դեռ երկար կարելի էր թվել, ամեն ինչ ավելի թեժացավ հատկապես, երբ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների առաջին խաղային օրը «Կամպ Նոու»-ում կատալոնական «Բարսելոնան» ընդունեց Լոնդոնի  «Չելսիին»: Հաղթեց և եզրափակիչ փուլ անցավ Չելսին, ֆեյսբուքում արձագանքներն այսպիսին էին՝  «Էրեխեք ջան մի նեղվեք, ոչինչ, սենց էլ ա մեկ -մեկ լինում», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր Եվա Barca-ն, «Ինչ ուզումա լինի, մենք բոլորս պետք ա մեր Բարսայի կողքին լինենք ու հավատանք նրա հաղթանակին, մենք բոլորս էլ գիտենք, որ մեր Բարսան լավագույնն ա… Barca Forever»… «Բարսելոնայի» պարտությանը հետևեց  «Ռեալ Մադրիդի» պարտությունը: Ապրիլի 25 –ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների երկրորդ խաղային օրը Մադրիդի «Ռեալը»  «Սանտյագո Բեռնաբեու»-ում  ընդունեցՄյունխենի «Բավարիային»: «Ռեալի» պարտության փաստը աննկատ չէր մնացել ոչ միայն թիմի երկրպագուների, այլև  «Բարսելոնայի» ֆաների համար, ովքեր ևս համացանցում արտահայտեցին իրենց կարծիքը: Օգտատեր Միրո Ավոյանը գրել է. «Առուն թռեք, նոր ասեք «հոպ» … սիրում եմ, երբ ոգևորվածները և մեզ քննադատողները յոթերորդ երկնքից իջնում են …», «Չպետք ա էլի սենց վերջանաաաար,,,արժանի էին եզչափակչի,,,ինչ էլ լինի, հաստատ, մենք միշտ կարանք հպարտանանք մեր ակումբով,,, Հալա ՄԱԴՐԻԴ,,,», – գրել է Լիլիթ Սարգսյանը, իսկ Անահիտն էլ իր ֆեյսբուքյան պատին գրել է «Դաաաա….. Նենց չի որ ինչ-որ բան կասեմ «Ռեալի» ֆանատներին, բայց կյանքը հետաքրքիր բան ա…. Թխեք թող գա…»:

                                                                                                    Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30