Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է «Հայ սուպերսթար 5» նախագծի հաղթողի անունը

Ապրիլ 29,2012 22:00

 

Սոնա՞, թե՞ Երվանդ` հարցնում էր վարողը բոլորից, դահլիճը բղավում էր երկու մասնակիցերի անվանումները: «Հայ սուպերսթար5»  նախագծի վերջին եզրափակիչ գալա համերգն այսօր էր, պետք է որոշվեր 2 մասնակիցներից ով է կրելու «Հայ սուպերսթար» տիտղոսը: Ժյուրիի անդամ Ավետ Բարսեղյանը հորդորում էր վարող Արամ MP3-ին ձգել հաղթողի անունը ասելու պահը, Արամն էլ մեծ հաճույքով եւ վարպետորեն կատարում էր Ավետի հորդորը: Սոնան եւ Երվանդը անհանգստանում էին, նրանց երկրպագուներն` առավել շատ: Երկու մասնակիցներն էլ արժանի են հաղթանակի, բայց նրանցից միայն մեկը ստացավ հաղթողի տիտղոսը. «հայ սուպերսթարը » Սոնա Ռուբենյանն է: Նա է վայելում օրվա բերկրանքը, նրան է «Շանթ» հեռուստաընկերությունը նվիրելու մեկ երգ եւ տեսահոլովակ եւ մեկ միլիոն դրամ գումար:

 

Հ.Գ. Սոնա Ռուբենյանի եւ Երվանդ Մաթեւոսյանի, ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանի տպավորությունների եւ «Հայ սուպերսթար5»-ի եզրափակիչ գալա համերգի այլ մանրամասների մասին կարող եք կարդալ վաղը «Առավոտ երիտասարդականում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30