Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը խորհրդարանում ակտիվ չէր (ձայնագրություն)

Ապրիլ 29,2012 22:10

Այսօր Արթիկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի քարոզարշավն անելիս, հարկ համարեց ձայներ խնդրել նաև այս տեղանքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուի` Մխիթար Վարագյանի օգտին, որն ԱԺ պատգամավոր է, Արթիկի քաղաքապետի եղբայրն է: «Այստեղ մեծամասնական ընտրակարգով թեժ պայքար է ծավալվել, ես բոլոր արթիկցիներին խնդրում եմ այդ պայքարը չվերածել թշնամանքի, դա ձեզ պետք չէ, դա մեզ պետք չէ, մեզ պետք է  ազատ , արդար ընտրություններով ընտրված պատգամավոր, որը կարողանալու է ձեր խնդիրները հասցնել Երևան, ով կարողանալու է Ազգային ժողովում արժանապատվորեն ներկայացնել ձեր տարածաշրջանը: Ես գիտեմ, ըստ որոշ խոսակցությունների, պարոն Վարագյանը ակտիվ չի եղել և այլն և այլն: Սիրելի ժողովուրդ, մեզանից յուրաքանչյուրը պատրաստ ղեկավար չի ծնվում, մեզնից յուրաքանչյուրը պետք է անցնի որոշակի ճանապարհ, մեզնից յուրաքանչյուրը պետք է փորձ ձեռք բերի, որ այդ փորձը կարողանա օգտագործել մեր ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ այս հինգ տարիների ընթացքում պարոն Վարագյանը լինելու է լավագույն պատգամավորներից մեկը: Ահա այս լավատեսության և անձրևի ֆոնի վրա ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել»:Varagyan

Պարոն  Վարագյանը այս անգամ մրցակցելու է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի և Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանի հետ, ով Արթիկի ոստիկանապետի եղբայրն է: Նախագահը Մխիթար Վարագյանի օգտին քարոզելուց առաջ, ձայներ խնդրեց նաև իր կուսակցության համար: «Սիրելի արթիկցիներ, իմ խնդրանքն է` ձեր  վստահության քվեն  տվեք Հանրապետական կուսակցությանը, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որ դեռ պետք է իրականացնենք, այս հինգ տարիների ընթացքում մենք կուտակել ենք փորձ, այս հինգ տարիների ընթացքում մենք ցույց ենք տվել, որ երկիրը կարող ենք կառավարել նաև ճգնաժամային իրավիճակներում, այս հինգ տարիների ընթացքում ցանկացած մեղադրանք մեզ հասցեագրել են, բայց ոչ մեկը չի ասել , որ մենք ծույլ ենք, որ մեր աշխատանքի ընթացքում դրսևորել ենք որպես անբաններ»:

Նախագահն արթիկցիներին ակտիվ մասնակցության կոչ անելով, ասաց, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է լավ  ընտրություններ անցկացնելը: «Լավ ընտրություններով ընտրված իշխանությունները Հայաստանի համար կարող են  մեծ գործ կատարել»: Սերժ Սարգսյանը նաև շեշտեց, որ  ինքը եկել է Արթիկ` բնակիչներին Արթիկի ու Հայաստանի ապագայի հանդեպ  հավատով վարակելու  համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30