Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայերը բողոքի ակցիաներով կդիմավորեն Ալիեւին

Ապրիլ 30,2012 11:02

դրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սեպտեմբեր, 2010թ.

Ամերիկայի ադրբեջանական միությունը դատապարտել է նախագահ Իլհամ Ալիեւի այցի օրերին բողոքի միջոցառումներ կազմակերպելու մասին ամերիկահայերի կոչերը։

Ալիեւի մայիսին մեկնելու է Նյու Յորք։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` այցը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության հետ։

Ամերիկայի ադրբեջանական միությունը, մասնավորապես, քննադատել է California Courier պարբերականում ապրիլի 25-ին Հարութ Սասունյանի հրապարակած հոդվածը, որի վերնագիրն է «Հայերը Նյու Յորքում հատուկ ողջույն են պատրաստում Ալիեւի համար»։

Սասունյանը ամերիկահայերին կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել Նյու Յորքում։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ալիեւի այցի օրերին բողոքի միջոցառումներ կազմակերպելու` ամերիկահայերի մտադրությունը։

«Անշուշտ, ամերիկահայ գաղութը միշտ պատրաստ է «դիմավորելու»պարոն Ալիեւին եւ արծարծելու Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբԱդրբեջանի հարձակումների հարցը։ Այս իր այցելությունն էլ առիթ է, որմենք խոսենք մեդիայի հետ, մեր քաղաքական ղեկավարների հետ», – նշեց Չուլջյանը։

«Ի վերջո, Ամերիկայի կառավարությունը եւ Կոնգրեսը պետք է հստակ ազդանշան տան Ադրբեջանին այն մասին, որ այդ սպառնալիքների կեցվածքը, հարձակողական կեցվածքը Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ պարզապես անընդունելի է», – ընդգծեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։

Արմեն Քոլոյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30