Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանատները ներխուժել են հանդերձարան եւ դաժանորեն ծեծել մրցակից թիմին

Ապրիլ 30,2012 11:11

Նիգերիայի առաջնության «Շարքս» եւ «Օուշեն Բոյզ» ակումբների հանդիպումից առաջ ֆուտբոլասերները ներխուժել են հյուրընկալվող թիմի հանդերձարան եւ դաժանորեն ծեծել  ֆուտբոլիստներին:
Երկու հոգի՝ մեկ պաշտպան եւ թիմի գլխավոր մարզչի օգնականը, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսները բազմաթիվ կապտուկներ են ստացել: Կատարվածի թելադրանքով հանդիպման գլխավոր մրցավարը հարկադրված խաղը հետաձգելու որոշում է կայացրել: «Մենք հանդերձարանում նախապատրաստվում էինք ելնել նախավարժանքի, երբ խուժանը ներս մտավ եւ սկսեց ծեծուջարդը», – հայտարարել է «Օուշեն Բոյզ» ակումբի մամուլի քարտուղար Էդդի Օիսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30